ՇՏԱ՛Պ, ՏԱԳՆԱ՛Պ, նոր մանրամասներ պայթյունից, 400 հոգի…

ՇՏԱ՛Պ, ՏԱԳՆԱ՛Պ, ԱՂԱՉԱՆՔ
Հենց նոր սանիկս զանգեց Ստեփանակերտից։ Ասում է քաոսային վիճակ է այնտեղ՝ վառելիքի պահեստային ռեզերվուարի պայթյունից հետո։ Բազմաթիվ զոհեր, այրված ու մոխրացած մարդիկ։ 300-ից ավելի ծանր վիրավորներ՝ 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներով։ Ասում է անգամ մորֆի չկա, որ վիրավորների ցավերը մեղմեն։ Ասում է, որ շտապ այստեղ՝ Երևանում, լուծումներ գտնեն, օդային ճանապարհ բացեն՝ շտապ վիրավորվածներին հանելու կամ Հայաստանից, Կարմիր Խաչից, միջազգային բժշկական այլ կազմակերպությունից բժիշկներ ուղարկեն, եթե քիչ էլ ուշացնեն՝ զոհերի թիվն անհամեմատ ավելի մեծ է լինելու, ասում է անգամ վերջին պատերազմական օրերին այսպիսի մղձավանջային վիճակ չէր։
Խնդրում եմ, ով կարող է այդ կառույցներին ասել, որ շտապ օգնության հասնել՝ ժամ առաջ լուծում գտնեն։


Опубликовано

в

от

Метки:

Комментарии

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *